Thursday, 11 06 2026
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ

Սաակաշվիլին լրջորեն անհանգստացած է ՀՀ-ում սպառազինությունների ծավալի աճից. WikiLeaks

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտահոգություններին։ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը «04 TBILISI 000203» ծածկագրով փաստաթուղթը Վաշինգթոն է ուղարկել 2010 թվականի փետրվարի 17-ին։

Փաստաթղթի «Բարդ հարևանություն» հատվածում նշված է. «Վրաստանի ու Ռուսաստանի պաշտոնական հարաբերությունները շարունակում են մնալ բարդ։ Վրաստանը լրջորեն անհանգստացած է Ռուսաստանից դեպի Հայաստան ռազմական սպառազինությունների մատակարման ծավալի մեծացումից։

2010 թվականին պլանավորված օդային մատակարարումներն իրականացվելու են Վրաստանի օդային տարածքով։ Եվ չնայած Թբիլիսին շարունակում է չխոչընդոտել այդ մատակարարումները, որպեսզի չփչացնի իր ջերմ հարաբերությունները Երևանի հետ, այստեղ չեն հավատում, որ հայերը ինքնուրույն կօգտագործեն այդ բոլոր մատակարարումները։

Վրաստանը վախենում է, որ այդպիսի սպառազինությունը, ինչպիսին որ ինքնաթիռների համար նախատեսված խոշոր տրամաչափի զինամթերքն է, նախատեսված են Հայաստանում գտնվող ռուսական զորքերի համար։ Նմանատիպ մատակարարումները կարող են ոչ միայն խախտել Լեռնային Ղարաբաղում տիրող հավասարակշռությունը, այլև գործածվել Վրաստանին հարավից դուրս մղելու համար, եթե ապագայում այնտեղ հակամարտություն առաջանա Ռուսաստանի հետ։

Վրաստանը ձգտում է նաև բարելավել իր հարաբերություններն Իրանի հետ։ Թբիլիսիում համամիտ են Իրանի քաղաքականությանն առնչվող մեր բազմաթիվ մտահոգություններին։ Սակայն միևնույն ժամանակ վրացիները չեն կարող իրենց թույլ տալ հեռանալ այդ հզոր հարևանից ու կարևոր առևտրային գործընկերոջից»։

Հիշեցնենք, որ WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկում էլ նշված էր, որ 2009 թվականի սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուի հետ ունեցած հանդիպման ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ դրականորեն է մոտենում հայ-թուրքական մերձեցման գործընթացին և հուսով է, որ դա կնպաստի Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելուն։ Այդ փաստաթուղթը Թբիլիսիում գտնվող ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն է ուղարկվել 2009 թվականի սեպտեմբերի 25-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում