Ֆիլիպինները Ռուսաստանի հետ բանակցություններ Է վարում ռուսական վառելիքի հնարավոր ձեռքբերման շուրջ: Այդ մասին, Bloomberg TV-ին հայտնել Է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը:
Նրա խոսքով՝ Ֆիլիպինները բանակցություններ Է վարում որքան կարելի Է ավելի մեծ թվով մատակարարների հետ եւ մոտ Է համաձայնագրերի ձեռքբերմանը: Խոսելով Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ շփումների մասին՝ նա նշել Է, որ, նկատի ունենալով նման համաձայնագիր կնքելու քաղաքական տեսակետը, «դե իհարկե, փոքր-ինչ բարդ Է», բայց Ֆիլիպինները, ամենից առաջ, ելնելու Է իր ազգային շահերից», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: