Firefox դիտարկչի հեղինակները որոշել են հրապարակել մինչև 2012 թ. ընկած ժամանակահատվածում դիտարկչի նոր տարբերակի ժամանակացույցը: Այս մասին հաղորդում է Compulenta կայքը:
Ըստ այդմ պարզվել է, որ միջինը 6 շաբաթը մեկ Firefox-ը կունենա նոր տարբերակ: Հեղինակները որոշել են ավելի հաճախ թողարկել նոր տարբերակները, ինչը թույլ կտա ներառել նորացումներն անմիջապես նոր տարբերակներում՝ հեշտացնելով օգտատերերի աշխատանքը: Մինչև 2012 թ. հունիսի 5-ը լույս կտեսնի Firefox 13-ը:











































