Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Եթե այդ քայլերը չձեռնարկվեն, մոտ ժամանակներում կստանանք նոր պատերազմ և կկրենք պարտություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ, քաղաքական մեկնաբան Բագրատ Առաքելյանը /Պրահա/

Պարոն Առաքելյան, ինչպե՞ս եք գնահատում սեպտեմբերի 14-ին Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցած հավաքները։ Արդյոք Սփյուռքը իրավունք ունի՞ խառնվելու Հայաստանի ներքին գործերին։

Կարծում եմ՝ պետք է շեշտվի, որ երեկվա և դրա առաջին օրվա հավաքներն ինքնաբուխ բնույթ էին կրում, և այնտեղ ներկա էին տարբեր մարդիկ, տարբեր մտածելակերպով, որոնք տարբեր գաղափարներ էին արտահայտում: Բնականաբար, ներկա էին նաև սադրիչները և վճարված գործակալները, որոնք փորձում էին պարզապես քաոս ստեղծել Հայաստանի մայրաքաղաքում այս դժվարին ժամանակ: Ընդհանրապես, նման պահերին կարծես թե ազգը պետք է համախմբվի և բոլոր հակասությունները մի կողմ դնելով ՝ուղղակիորեն զբաղվի երկրի պաշտպանությամբ: Երեկվա մի քանի հավաքներում ես նման եղանակ չնկատեցի: Հիմնականում հնչում էին հայհոյանքներ, սպառնալիքներ և դատարկ հռետորաբանություն: Իհարկե, հասկանալի է, որ մարդիկ վրդովված են ու վախեցած հնարավոր մեր երկրի համար ողբալի զարգացումներով, ինչը և նման անձանց կողմից երեկվա ցույցերի ժամանակ օգտագործվում էր: Այնպես որ, որևէ ընդհանուր գնահատական սեպտեմբերի 14-ի  ցույցների վերաբերյալ, ես ցավոք, չեմ կարող:

Ինչ վերաբերում է նրան, թե Սփյուռքն իրավունք ունի մասնակցելու, թե իրավունք չունի, ես միանշանակ կարող եմ պնդել, որ Սփյուռքը ոչ միայն իրավունք ունի, այլ պարտավոր է մասնակցել բոլոր գլոբալ իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Այդ մասնակցությունը պետք է տեղի ունենա ինչպես այն երկրներում, որտեղ գտնվում է Սփյուռքը, այնպես էլ հենց Հայաստանում: Մենք բոլորս մի ազգ ենք և մի պետություն ենք ներկայացնում: Բոլորս մտահոգ ենք մեր երկրի ապագայով:

Հատկապես ակտիվ էր շոու բիզնեսը, նրանց կողմից հնչում էին անգամ հոկտեմբերի 27-ի կոչեր։

Շոու բիզնեսի ներկայացուցիչները, այսինքն՝ այն մարդիկ, որոնք զբաղված են ստեղծագործական աշխատանքով, իրենք բավականին նուրբ և էմոցիոնալ անձնավորություններ են: Իրենց զգացմունքները և մտքերը հիմնականում միշտ մակերեսի վրա են: Բայց այն մտքի հետ, որ ռևանշիստները փորձում են և անգամ երազում են կրկնել հոկտեմբերի 27-ը Հայաստանում, ես լրիվ համամիտ եմ: Ներկայիս պայմաններում նման փորձերը պետք է խստորեն կասեցվեն:

Պարոն Առաքելյան, ընդհանրապես ընդդիմության պահվածքն այս իրավիճակին ինչպե՞ս եք գնահատւոմ։

Եթե խոսքը խորհրդրանական, այսպես ասած, պաշտոնական ընդդիմության մասին է, ապա ինչ գնահատական կարելի է տալ այն մարդկանց գաղափարներին, որոնք սատարում են ռուսական, պուտինյան, կրեմլյան մասնակցությունը այս տեղի ունեցող իրադարձություններում: Հիշեցնեմ, որ Վլադիմիր Պուտինն է, որ իր իսկ խոսքով, կազմել այն փաստաթուղթը, ըստ որի Հայաստանը պարտավոր է միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչն ինքնստինքյան նշանակում է, որ իրենք Հայաստանում ներկայացնում են հենց այն ուժերը, որոնք կողմ են այդ միջանցքը տրամադրելուն: Մենք բոլորս ազգովի պետք է հասկանանք և ընդունենք այն փաստը, որ այդ ուժերն այսօր մտածում են ոչ թե Հայաստանի ապագայի, այլ իրենց սեփական իշխանության վերադարձի մասին: Կարծում եմ՝ իրենք սթափ գիտակցում են, որ այն իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում Ուկրաինայում, վաղ, թե ուշ բերելու են ռուսական կայսրության փլուզմանը, որի փլատակների տակ կմնան նաև իրենք: Եթե այսօր մենք փորձում ենք գտնել հնարավոր փրկություն մեր ազգի, պետականության համար, ապա առաջին հերթին պետք է ձերբազատվենք նման մարդկանցից մեր քաղաքական էլիտայում:

– Ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը։

 Համոզված եմ, որ ներկայիս ստեղծված պայմաններում Հայաստանի  ղեկավարությունը պետք է հայտարարի, որ դուրս է գալիս այն խղճուկ միավորումից, որ իրեն ՀԱՊԿ է անվանում և նաև ԵԱՏՄ-ից։ Դրան զուգահեռ Հայաստանի կառավարությունը համընդհանուր զորահավաք պետք է հայտարարի, քանի որ մեր երկրին ռեալ վտանգ է սպառնում։ Դրա հետ մեկտեղ դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որ նրանք օր առաջ տրամադրեն քաղաքական և ռազմական օգնություն միջազգային խաղապահների տեսքով, որը կփոխարինի ՌԴ զորքերին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, և միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել Հայաստանում և Արցախում խաղաղության մասին։ Եթե այդ քայլերը չձեռնարկվեն, մենք մոտ ժամանակներում կստանանք նոր պատերազմ և կկրենք նոր պարտություններ։ Համոզված եմ, որ մենք այլընտրանք պարզապես չունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում