Սեպտեմբերի 13-16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։