Վաշինգտոն – Ս.թ. սեպտեմբերի 14-ին կոնգրեսական Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության հետ մեկտեղ, առաջնորդեց մի երկկուսակցական օրինագիծ՝դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի վրա առանց դրդապատճառի ռազմական հարձակումները: Ներկայացուցիչների պալատումներկայացված բանաձևում կոչ է արվում «անհապաղ և անվերապահորենհաստատել հրադադար» և «անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները»,-այս մասին հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Մենք ողջունում ենք հանձնախմբի նախագահ Շիֆին՝ հանձնախմբի ղեկավարության հետ միասին, այս ճիշտ ժամանակին կազմված բանաձևը ներկայացնելու համար, որով կոչ է արվում դադարեցնել բոլոր օգնություններիտրամադրումն Ադրբեջանին»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Ադրբեջանի սարսափելի հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ խարխլում են ԱՄՆ-ի և միջազգային ջանքերը՝հակամարտությունը խաղաղ լուծում գտնելու համար և հանդիսանում ենքրիստոնեական դարավոր ներկայությունը վերացնելու Ադրբեջանի փորձերիշարունակությունը»:
Կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոնկրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա), Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Դեյվիդ Վալադեոյի(Հանրապետական, Կալիֆորնիա) հայտարարության մեջ ասված է. «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումներն ինքնիշխան Հայաստանի տարածքում։ Ադրբեջանական բռնության այս սարսափելի էսկալացիան ցույց է տալիս, թե որքան համարձակ է դարձել Ալիևի ռեժիմը, երբ դրա կողմից առանց դրդապատճառիհարձակումներին միջազգային հանրությունն արձագանքում է խլացնողլռությամբ և կեղծ երկիմաստ հայտարարություններով՝ հզորացնելով Ադրբեջանին իր հարձակումները շարունակելու և ընդլայնելու համար: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին և Պետքարտուղարությանը միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել բոլոր օգնությունների տրամադրումն Ալիևի ռեժիմին։ Եվ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությանը ու խաղաղության և ազատության իրավունքին»:
Բանաձևում ընդգծվում է 2022թ.-ի սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից«առանց դրդապատճառի հարձակումը ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա»՝ ինտենսիվ հրետակոծություններով և անօդաչու թռչող սարքերովհարձակումներով Հայաստանի Վարդենիս, Ջերմուկ, Գորիս և Տաթև բնակավայրերի, ինչպես նաև Արցախի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի վրա, ինչը հանգեցրեց առնվազն 49 զինվորների մահվան և քաղաքացիական անձանց վիրավորման։
«Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը և իրենցից ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի ավելիմեծ էսկալացիա, որն առանց թուլանալու շարունակվել է 2020թ.-ի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կոմից ստորագրված եռակողմ հայտարարությունից ի վեր»,– հայտարարվում է բանաձևում։
Բանաձևում ընդգծվեց նաև Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու համար Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի շարունակական կասեցումը







































