Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

ՀԱՊԿ-ը «կեղտոտ դիվանագիտություն» է խաղալու և Հայաստանին չի օգնելու, անդամ պետությունները Ադրբեջանին են պաշտպանելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակը գնահատելու համար Հայաստան  ուղարկել ՀԱՊԿ առաքելությունը։ Այսպիսի արձագանքն ինչպե՞ս եք գնահատում, սա այն առավելագու՞յնն է, որ կարող էինք սպասել այդ կազմակերպությունից։

Ես բազմիցս խոսել եմ այդ կառույցի անարդյունավետության մասին և այժմ  ավելացնելու ոչինչ չեմ տեսնում։ Ես խնդիր եմ համարում ոչ թե ՀԱՊԿ-ը, այլ այն, ինչ անում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Երկրի դեմ փաստացի պատերազմ է, Հայաստանի ղեկավարն ասում է, որ 4 տարի իրեն չեն թողել , որ զինվի, մի երկիր էլ ասել է՝ եթե զինվես, կհարձակվեմ։ Սա նորմա՞լ հայտարարություն եք համարում պատերազմի մեջ գտնվող երկրի համար։ Եթե դու ինքդ քո ընտանիքը չես պաշտպանում, ումից ի՞նչ ես սպասում։

Հիմա ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին։  Նայեք, թե ՀԱՊԿ-ի ստեղծման հիմքերը որոնք են, ովքեր են այդ կազմակերպության անդամները, ումից են նավթ ու գազ ստանում, ինչ հարաբերություններ ունեն քո թշնամի պետությունների հետ։ Երբ այդ հարցերին պատասխանում ես՝ ակնհայտ է  դառնում, թե ինչու են քո դիմումին ցրողական պատասխան տալիս։Այն պահից սկսած, երբ Հայաստանը համաձայնեց դառնալ այդ կազմակերպությունների անդամ, ես ասել եմ՝ ոչ մի ՀԱՊԿ քեզ չի պաշտպանելու։ Այսօր նոր մեղադրանքներ հնչեցնելն անտեղի եմ համարում, ես կզարմանայի՝ եթեե պաշտպաներ։ Եվ առհասարակ ի՞նչ կապ ունի որ կազմակերպության  անդամ ես դու, եթե ինքնապաշտպանվելու ցանկություն չես դրսևորում։Կենդանին, որ կենդանի է՝ ինքն իրեն պաշտպանում է, դու ինչու՞ ես ձեռքերդ ծալած նստել՝ հատկապես գտնվելով շարունակական պատերազմի մեջ։

-Աշխարհն ասում է՝ դու Ռուսաստանի դաշնակիցն ես, Ռուսաստանից էլ պետք է պաշտպանության ակնկալիքներ ունենաս։ Արդարացի չէ՞ այս մոտեցումը։  Հասցեական հայտարարություններից բացի ի՞նչ սպասենք արևմուտքից։

-30 տարի այս երկրի ղեկավարությունը Ռուսաստանի միջոցով թալանել ու իր միջոցները պահել է արևմտյան երկրներում։ Մի անգամ այդ մարդկանց արևմուտքը բան չասեց՝ լավ իմանալով դրանք ինչ միջոցներ են։ Այսօր ՀԱՊԿ-ը ղեկավարող Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ամենամտերիմ բարեկամն է, ի՞նչ եք սպասում։ Փոքր Հայաստանին 30 տարի շարունակ թալանել են, բայց արդյոք արադարցի է ասել՝ դու Ռուսաստանի բարեկամն ես, մենք ոչինչ չենք անելու։ Դրանք երկակի ստանդարտներ են։ Վրաստանն ու Ուկրաինան էլ ընտրել են իրենց ճանապարհը, ինչու՞ չեն ընդունում ՆԱՏՕ։

-Սա հարմա՞ր պահ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, թե՞ դա ավելի վատ հետևանքներ կունենա։

-Չեմ կարծում, թե այսօր Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ մնալը ինչ-որ էական փոփոխություն կբերի աշխարհում։ Բայց ես ուզում եմ հստակ ասել, որ եթե ռուսը նորից դիվանագիտություն խաղաց՝ ինքը ևս պարտվելու է։ Կեղտոտ դիվանագիտություն է  խաղալու, թյուրքալեզու պետությունները կանգնելու են Ադրբեջանի կողքին։ Բելառուսի ու Ադրբեջանի հարաբերությունները շատ լավ գիտենք ու չպետք է զարմանանք։ Ուստի ՀԱՊԿ-ը ոչ մի բանով Հայաստանին չի օգնի, անդամ պետությունները Ադրբեջանի կողքին են։ Սին հույսեր չպետք է ունենանք։

-Գուցե մեզ համար փոփոխություն լինի, ավելի ազատ լինենք այլ պետությունների հետ համագործակցելու համար։

-Քե ձեռքերը ոչ մեկ չէր կապել համագործակցելու համար։ Բայց դուք ինքդ պետք է քեզնից արժեք ներկայացնես, որ քո հետ ցանկանան աշխատել։ Մենք վարչապետի ելույթից իմացանք, որ Հայաստանը  արդեն մի քանի է տարի է չի զինվում։Ես դա աբսուրդի ժանրից եմ համարում։

-Ըստ էության կար նաև ակնարկ, որ եթե մենք զինվենք այլ պետություններից, Ռուսաստանին դա դուր չի գա։

-Զենքն ու զինամթերքը ձեռք բերելը խորհրդաարանում խոսելու բան չէ։ Թե դուք գիտեիք, թե 90-ականներին ինչ-որ մեկն իրավունք ուներ զենք վաճառել Հայաստանին։ Եթե իմանաք, թե այդ ժամանակ որ երկրի սահմաններով է Հայաստան զենք մտել՝ կապշեք։Ո՞վ ասաց, որ 90-ականներին Ռուսաստանը զենք է տվել Հայաստանին։ Նույն Իսրայելը կարող էր Ադրբեջանին զենք տալ, Հայաստանին ո՞չ։

-Բազմիցս հայտարարել են, որ շուկան բաց է, Հայաստանը ևս կարող է գնալ։ Խնդիրն այն է, որ մենք այդ քայլին չենք գնացել, ռուսական սպառազինությանն ենք ապավինել։

-Դուք ինքներդ ձեր հարցին պատասխանեցիք։ Եթե Հայաստանը նախաձեռնողականություն չի դրսևորել, ո՞վ է մեղավոր, հիմա ու՞մ է մեղադրում ՀՀ վարչապետը։ Ռուսաստանը չի վաճառում ուրիշ տեղից գնի։Իսրայելից չէ, Մոզամբիկից գնի, միայն երկիրդ ու ժողովրդիդ պաշտպանի։

ՀԱՊԿ-ը կարող էր մեկ բանով օգնել. զորք տալ Փաշինյանին՝ պաշտպանվելու, եթե ներքին զորքերի ուժը չհերիքի Նիկոլ Փխշինյանին պաշտպանվել սեփական ժողովրդից։ Եթե Ադրբեջանը չի վախեցել սանկցիաներից ու հարձակվել է ՀՀ վրա, ապա միանշանակ ունեցել է երաշխավորներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում