«Անցած գիշեր Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված դիմակայությունը վտանգավոր էսկալացիա է, որը պետք է դադարեցվի։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան։ ԵՄ-ն կապի մեջ է երկու կողմերի հետ՝ նպաստելու դեէսկալացիային»,- գրել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր թվիթերյան միկրոբլոգում։








































