ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ, իր կարծիքով, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողությունների վերականգնման շուրջ համաձայնագրի ձեռքբերումը մոտ հեռանկարում քիչ հավանական Է Թեհրանի դիրքորոշման պատճառով:
«Իրանի պատասխանը Եվրամիության առաջարկին ետքայլ Է, ուստի համաձայնագրի ձեռքբերումը մոտ հեռանկարում քիչ հավանական Է»,-ասել Է պետքարտուղարը՝ հանդես գալով Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդոյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: Բլինքենը հավելել Է. «Ես ձեզ ժամկետներ չեմ նշի, կարող եմ միայն եւս մեկ անգամ ասել, որ Իրանը, կարծես, կամ չի ցանկանում, կամ ունակ չԷ անել այն, ինչն անհրաժեշտ Է համաձայնագրի ձեռքբերման համար»:
Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան սեպտեմբերի 10-ին «լուրջ կասկածներ» են հայտնել միջուկային համաձայնագրի վերականգնմանը ձգտելու` Իրանի անկեղծության հարցում եւ նախազգուշացրել են, որ Թեհրանի դիրքորոշումը սպառնալիքի տակ Է դնում գործարքի հեռանկարները: Բեռլինը, Փարիզը եւ Լոնդոնը նախազգուշացրել են, որ Իրանը «շարունակում Է մեծացնել իր միջուկային ծրագիրը՝ դուրս գալով դրա քաղաքացիական բնույթի ցանկացած ճշմարտանման հիմնավորման շրջանակներից»: Իրանի արտաքին գործերի նախարարությունն այդ հայտարարությունը համարել Է «ոչ կառուցողական» եւ «ափսոսանքի արժանի», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:









































