Արևմուտք-Ռուսաստան առճակատման փուլում Իրանը հետաքրքիր արտաքին քաղաքականություն է մշակել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը:
Իրանագետի խոսքով՝ միջուկային բանակցությունները ձգձգում է իրանական կողմը՝ մեծացնելով խաղադրույքները․ «Իրանը խաղն ընդլայնում է: Իրանը չի հասել իր կարմիր գծերին, այն է՝ ստանալ երաշխիքներ»:
Ըստ իրանագետի՝ Իրանը փորձում է առավելագույն կերպով օգտագործել բանակցությունները․« Իրանը սովորել է շրջանցել պատժամիջոցները․ նպատակն է սառեցված միջոցների վերադարձը Իրանին»: