Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Մենք դասական ծերացած երկիր ենք

Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը լքել է շուրջ կես միլիոն մարդ։ 2020 թվականին մեր երկիր ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել, որը կապված է նաև Քովիդ-19 համավարակի հետ։ Ներկայացված վիճակագրական տվյալները շատ տխուր են։ ՄԱԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում երիտասարդների թիվը պակասել է։ ՀՀ-ում երիտասարդները 240 հազարով նվազել են, մինչև 2050 թվականն էլ տարածաշրջանում կաճի միայն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի բնակչությունը։ Վերջին 10 տարիների ընթացքում՝ սկսած 2010-2012 թվականներից Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների թիվը նվազել է 25 տոկոսով․ սա մտահոգիչ փաստ է։ Հիմնական պատճառը արտագաղթն է։

Բացասկան արդյունքներ ունենք նաև ծնելիության մասով։ Ծնելիության բացարձակ թիվը Հայաստանի Հանրապետությունում կրկնակի նվազել է։ Կա վերարտադրության հասկացությունը․ դա այն երեխաների թիվն է, որը ծնողները ողջ կյանքի ընթացքում ունենում են և ցանկացած երկրում այդ ցուցանիշը պետք է լինի 2,1 տոկոս, այսինքն՝ հայրն ու մայրը պետք է գոնե առնվազն երկու երեխա ունենան, որպեսզի փոխարինեն ծնողներին։

Եթե նրանք ունենում են երկու երեխա, նշանակում է բնակչության թվաքանակը մնում է անփոփոխ։ Ներկայումս ՀՀ-ում ծնելիության գումարային գործակիցը 1,6 է, այսինքն՝ 10 կնոջ հաշվով ընկնում է 16 երեխա կամ այլ կերպ ասած՝ մի ընտանիքում ծնվում է 1-2 երեխա, մի ընտանիքում մեկ, մյուսում՝ երկու, միջինը ստացվում է 1,6 տոկոս․ սա նշանակում է, որ մեր բնակչության թվաքանակը շարունակաբար նվազում է։

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ, որի խոսքով՝ ցուցանիշների համաձայն, ցավոք, արդեն իսկ ծերացած երկիր ենք, քանի որ մեզ մոտ վաթսունից բարձր անձանց թիվը գերազանցում է յոթ տոկոսը, որը ըստ միջազգային տերմինաբանության՝ ծերացած երկրի արդյունք է։ Անցյալ տարվա ցուցանիշների համաձայն՝ ՀՀ-ում վաթսունհինգից բարձր տարիքային խմբի քանակը գերազանցել է տասներկու տոկոսը․ մենք դասական ծերացած երկիր ենք ու, ցավոք, այս գործընթացը դեռ շարունակվում է։ Այս ամենը բացառապես կախված է՝ երկրում ընթացող ժողովրդագրական գործընթացներից, օրինակ՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական իրադարձությունները, եղած պատերազմները, համավարակը, արտագաղթը, այն էլ երիտասարդության շրջանի լայն արտագաղթը, որի հետևանքով վերարտադրողական տարիքի մարդկանց թիվը կտրուկ նվազել է։ Այսինքն՝ հատկապես արտագաղթն ազդել է նրա վրա, որ ծնելիոթյան ցուցանիշները նվազեն ու դառնանք ծերացող երկիր։ Ճիշտ է, հեղափոխությունից հետո մի փոքր մեղմվել է վիճակը, սակայն այն արդյունքնները չեն, որոնք կարող են օգնել վերականգնել ստեղծված խնդրահարույց իրավիճակը։

Այս ամենը կարգավորել, իհարկե, հնարավոր է, սակայն, դժվար է ասել, տեսականորեն դա որքան է հնարավոր և որքանով կստացվի։ Վիճակը կարող է մեղմվել, եթե տարեկան ունենանք տաս հազարից ավելի ներգաղթ ու գան վերարտադրողական տարիքի մարդիկ և դրան զուգահեռ բարձրանա բնական աճի ցուցանիշը։ Սրա համար պետք է զրոյացնել արտագաղթի տեմպերը, որպեսզի գրանցվեն դրական արդյուքներ։ «Մենք ունենք բազում լրջագույն խնդիրներ։ Դժվարանում ենք անգամ մեկ տարվա կտրվածքով կանխատեսումներ անել, սակայն այս ամենը լուրջ ազդեցություն է ունենում և ունենալու մեր երկրի մի շարք ոլորտների վրա»,- ընգծում է Մարկոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում