Միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր/ԱՄՆ/Արեգ Դանագուլյանը կարծում է, որ ՊՆ նախագիծը հարկի ձև է․ «24 միլիոնը հսկայական գումար է, բանակից կարող են ազատվել միայն հարուստ մարդիկ: ՊՆ նախագիծը ավելի շատ հարցեր է առաջացնում:Այն երկրները, որոնք ունեն ուժեղ բանակ, ունեն նաև ուժեղ կրթական մակարդակ: Անվտանգություն չի նշանակում ավտոմատներ ու ԱԹՍ-ներ, դա նշանակում է տնտեսական կայունություն »:
Ըստ գիտնականի՝ մեր բուհական ժառանգությունը գալիս է սովետից ու շատ թերի է․ «Ակադեմիական քաղաք կառուցելով խնդիրները չեն լուծվի»:








































