Ընդդիմությունը սխալ սկիզբ դրեց, ունեցանք անթույլատրելի խոսույթ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորը կարծում է, որ առանց հզոր ընդդիմության չի կարող հզոր իշխանություն լինել․ «Հանրության սպասելիքները միայն իշխանությունից չէ,այլ նաև ընդդիմությունից: Հանրությունը չողջունեց ընդդիմության խոսույթը: Եթե պետականություն չունենանք, ընդդիմություն էլ չենք ունենա: Հանրությունը սպասումների մեջ է, ընդդիմությունը պետք է մասնակցի ԱԺ աշխատանքներին»:
Պատգամավորի խոսքով՝ընդդիմության հեռոտաբանությունը կարող է վնասել մեր պետականության նավը․ «Ֆետիշացումով պետական նավը չպետք է վարել, խութերը հանգիստ մաքրելով մեր նավը հասցնենք տեղ»: