Monday, 29 06 2026
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios

Փաշինյան-Պուտին. ինչ է սպասվում Սամարղանդում

«Մենք աշխատում ենք մեր կազմակերպոություններում, թե տնտեսական կազմակերպությունում, թե ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ անվտանգության և կայունության ապահովումը: Առաջիկա ժամանակ Դուք ծրագրում եք լինել նաև ՇԳԿ (Շանհայի գործակցության կազմակերպություն) գծով միջոցառումներին Ուզբեկստանում, որտեղ կլինի դարձյալ հանդիպելու, բոլոր գործընկերների հետ խոսելու հնարավորություն»: Այդ հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Պուտինը, Վլադիվոստոկի տնտեսական ֆորումի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում:

Փաստացի, Պուտինն ազդարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերի 15-16-ին Ուզբեկստանի Սամարղանդում տեղի ունենալիք ՇԳԿ Վեհաժողովին: Սամարղանդի Վեհաժողովը ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այն տեղի է ունենում ուկրաինական պատերազմի, այդ համատեքստում վերափոխվող համաշխարհային իրողությունների պայմաններում: Վեհաժողովի առանձնահատկության մասին է վկայում դիցուք այն, որ ՌԴ նախագահը դրան մասնակցելու հրավեր է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին: Թուրքիան, ինչպես ի դեպ նաև Հայաստանն ու Ադրբեջանը, ՇԿԳ հետ «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ ունի: Մեծ հավանականությամբ ուզբեկական Վեհաժողովին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը: Արդյո՞ք Պուտինը նկատի ունի Սամարղաբդում տեղի ունենալիք միջոցառումների շրջանակում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը՝ իր մասնակցությամբ, երբ խոսում է անվտանգության ու կայունության մասին և այդ համատեքստում հիշատակելով ՇԳԿ սպասվող հավաքը՝ արձանագրում հանդիպելու և «գործընկերների հետ խոսելու» հնարավորությունը: Ի դեպ, հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 7-ի հանդիպումից առաջ՝ սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել թե Թուրքիայի նախագահ Էրդողանի և թե Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Իսկ արդյո՞ք Պուտինի ծրագրերում կա ընդհուպ Էրդողան-Փաշինյան շփում կազմակերպելու հարցը: Համենայն դեպս հատկանշական է նաև, որ Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում իր ելույթում Հայաստանի վարչապետ Փաշինյանը խոսել է այն մասին, որ Երևանը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ հասնել հայ-թուրքական կարգավորման: Հուլիսի 11-ին տեղի էր ունեցել Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց, որից անմիջապես հետո՝ նույն օրը Թուրքիայի նախագահը խոսել էր ՌԴ նախագահի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում