Մոտ ապագայում Արցախի կարգավիճակի հարցի ամրագրումը իրատեսական չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Վերլուծաբանը կարծում է, որ եթե նույնիսկ լինի խաղաղության պայմանագիր, Արցախի կարգավիճակի ամրագրումը դուրս է մնալու․ «Երևանը պատրաստ է, բայց Խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ հնարավոր չէ: Երևանը խաղում է․ խաղաղության պայմանագիրը մոտ ապագայում չի ստորագրվի: Խաղաղության պայմանագրի շուրջ Երևանը ճկուն խաղ է դրսևորում»:
Վերլուծաբանը մոտ ապագայում հնարավոր է համարում չ թե խաղաղության պայմանագրի ստորագրում, այլ մտադրությունների փաստաթուղթ: