Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:
Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:
Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։
Այս պահին գործում են Պաշտպանին առընթեր երեք խորհրդատվական խորհուրդներ՝
- Խոշտանգումների կանխարգելման,
- Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով,
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության։







































