Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Բաքուն չի պատրաստվում Երևանի հետ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ առնչություն ունեցող որևէ հարց քննարկել, և ՀՀ իշխանությունները շատ լավ հասկանում են դա. Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Սեպտեմբերի 2-ին Իլհամ Ալիևը Ւտալիայում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են սկսելու` որպես հիմք ընդունելով Բաքվի կողմից առաջ քաշված 5 սկզբունքները։

Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը անուղղակիորեն արձագանքել էր Ալիևին և նշել. “Խաղաղության պայմանագրի Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը”:

Իսկ արդեն երեկ պրոիշխանական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ հանդիպման ընթացքում ասել է, որ մինչև տարեվերջ տրամադրված է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։

Այս ամենը վերլուծելով` կարելի է եզրահանգել, որ Ալիևի հայտարարությունը մոտ է իրականությանը։ Եթե ՀՀ իշխանությունները տրամադրված են խաղաղության պայմանագիր ստորագրել մինչև տարեվերջ, ուրեմն ընդունել են, որ դրա հիմքում Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 սկզբունքները պիտի լինեն։ Բաքուն չի պատրաստվում Երևանի հետ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ առնչություն ունեցող որևէ հարց քննարկել, և ՀՀ իշխանությունները շատ լավ հասկանում են դա։

Սա էլ մի հատված իմ վերջին սյունակից, որը գրել էի այս բոլոր հայտարարություններից առաջ.

“Ամենայն հավանականությամբ, այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները արդեն կմտնեն բովանդակային փուլ և տեղի կունենան արագացված տեմպերով:

Պատճառները երկուսն են. վերջին ամիսների ընթացքում այս գործընթացը խոչընդոտող գլխավոր հանգամանքը այն էր, որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ փաստաթղթի հիմքում ընկած սկզբունքների շուրջ: Այժմ, երբ Հայաստանը, կարծես թե, հրաժարվել է սեփական սկզբունքներից, այդ խոչընդոտը վերացել է: Երկրորդ պատճառը այն է, որ Բաքուն հայ-ադրբեջանական համատեքստի մյուս երկու գործընթացներում առաջընթացը փոխկապակցում է հենց խաղաղության պայմանագրի օրակարգում առաջընթացի հետ: Այդ առումով Երևանը հավանաբար արդեն հակված է լինելու արագ առաջ շարժվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում”:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում