Monday, 29 06 2026
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին

30 տարին մսխածներն ու նրանց՝ Կրեմլի ռազմավարական հպատակներին հայաստանյան քաղաքականություն ուղորդածները հայտ չեն կարող ներկայացնել

ՀՔԱՎԳ ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այո, 2022թ․-ի Հայաստանի քաղաքացիները 44 օրյա պատերազմից դաժան հարված ստացած մարդիկ են, բայց 1920թ․- ի Հայաստանի քաղաքացիները չեն, որոնք ստացել էին 1915թ Ցեղասպանության հակաքաղաքակրթական հարվածը։

Սա ի գիտություն թե ներքին՝ առաջին հերթին, թե արտաքին դերակատարների, իսկ իրականում ամեն կերպ մարդկանց՝ իրենց նկատմամբ, իրենց կարողությունների նկատմամբ անվստահություն սերմացնողների, կամ էլ այդ անվստահությունը սերմացնելու գործողությունները դիտարկողների։

2018թ․ հեղափոխությունը Հայաստանի քաղաքացիների այն հատկության արձանագրումն է, որ ունակ են, կարող են որոշելու թե ինչպես կազմակերպել իրենց կյանքը որպես պետություն։

2018թ թավշյա հեղափոխությունը հայերի որպես քաղաքական ազգ հանդես գալու առաջին փաստարկումն էր, որը թշնաբար ու ատելությամբ ընդունվեց պուտինյան, էրդողանյան ու ալիևյան ռեժիմների կողմից, ու կոռուպցիոն, քրեական մշակույթը կրողների ու այսպես կոչված Հայաստանը որպես սեփական ազգային, տոհմային, կամ էլ կրոնական համայնք, բայց ոչ պետություն դիտարկողների կողմից։

Ներկա իշխանությունն անցած չորս տարիների ընթացքում իր գործողություններով ցույց տվեց, որ այդպես էլ չի գիտակցել 2018թ թավշյա հեղափոխություն իրականացրած քաղաքացիների որպես քաղաքական ազգ հանդես գալու պահանջներն ու ակնկալիքները։

Բայց դա չի նշանակում, թե փոխարինելու հայտ կարող են ներկայացնել 30 տարին մսխածներն ու նրանց՝ Կրեմլի ռազմավարական հպատակներին հայաստանյան քաղաքականություն ուղորդածները։

Չի լինելու ու չի ստացվելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում