15-ամյա բրիտանուհի Ռեբեկկա Ռիկվուդը հաղթել է Microsoft-ի հայտարարած մրցույթում: 57 երկրներից մրցույթին մասնակցել է 228 հազար մարդ, ովքեր ցուցադրել են իրենց հմտությունները Microsoft Office-ի տիրապետման մեջ: Մասնակիցները պետք է հնարավորինս արագ անցնեին հատուկ թեսթը և լինեին հայտնի ուսումնական հաստատությունների ուսանողներ: Այս մասին հայտնում է Life News-ը:
Ռեբեկկա Ռիկվուդը սովորում է Sawtry Community պոլիտեխնիկական քոլեջում: Նրան որպես պարգևատրություն նվիրել են 5 հազար դոլար կրթաթոշակ:











































