Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ «Հանրային լողափերում մաքուր Սևան» ակցիայի շրջանակներում տեղեկացրեց, որ այս տարի հանրային լողափում հանգստացել է 100-110 հազար այցելու: Օրական կտրվածքով երկու լողափում միասին նրանց թիվը հասել է 2500-ի:
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է հանրային լողափերի թիվը հասցնել 65-ի: Սակայն «Առաջին լրատվականի» տեսախցիկը ֆիքսեց, որ հանրային լողափերում հանգստացողներ ցուրտ եղանակի պատճառով գրեթե չկային: Բայց, ինչպես նշեց նախարարը, հանրային լողափերը ամբողջությամբ չեն փակվելու, և եթե դեկտեմբերին հանրային լողափում լողալ ցանկացողներ լինեն, անարգել կարող են իրենց ցանկությունն իրագործել: Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութում:











































