Thursday, 02 07 2026
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Աղետներին արձագանքման, Առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր՝ աջակցելու որոնողափրկարարական և քարամաքրման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերելու առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն, տրամադրելու ջուր և սնունդ՝ իրականացնելու կառավարությանն աջակցող դերը մարդասիրական ոլորտում: Այս մասին հայտնում են Հայկական կարմիր խաչի ընկերությունից։

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի Աղետներին արձագանքման թիմը՝ ժամանելով Իջևանից, համալրեց դեպքի վայրում աշխատող ՀԿԽԸ թիմի կազմը:

Օգոստոսի 15-ին ժամը 11:00-ին նրանց շարքերը համալրեց նաև ՀԿԽԸ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի Աղետներին արձագանքման թիմը:

Ընդհանուր առմամբ արձագանքման աշխատանքներում ներգրավված է ՀԿԽԸ 100-ից ավելի աշխատակից և կամավոր, այդ թվում՝ անձակազմի 10 անդամ, արագ արձագանման թիմի կամավոր 36 անդամ, 20 առաջին օգնող, 6 հոգեբան և 30 աջակցող կամավոր:

Արձագանքի 21 ժամերի ընթացքում, Առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 90 անձի, որոնք ունեցել են վերջույթների վնասվածքներ, ծխահարություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 120 անձի՝ տուժածների հարազատներին, ընկերներին, քաղաքացիներին և փրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին:

Արագ արձագանքման ծառայությունների, ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է ջուր (ավելի քան 500 շիշ), չոր սնունդ (ավելի քան 250 անձի) և դիմակներ` հորդորելով կրել և պահպանել անվտանգության կանոնները (1000 անձի):

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը՝ աջակցելով տոնավաճառի պայթյունի արձագանքին և այս ծանր պահին գտնվում են մեր քաղաքացիների կողքին:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 102 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում