Շանհայում գտնվող ոչ պետական մանկական կենտրոնի աշխատակիցը հարձակվել է երեխաների վրա՝ նրանցից 7-ին վիրավորելով դանակով: Երեխաներից մեկը գտնվում է ծանր վիճակում: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Մինհանգ շրջանում, ուր ապրում են բազմաթիվ աշխատանքային միգրանտներ: Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, երեխաներին հասցված վերքերը կյանքին վտանգ չեն ներկայացնում:
Տղամարդը, որոշ տվյալներով, տառապել է պսիխոզով: Նա ձերբակալվել է: Չինական դպրոցները և մանկապարտեզները ուժեղացրել են հսկողությունը կրթական հաստատություններում և հասարարական վայրերում տեղի ունեցած մի քանի արյունահեղ հարձակումներից հետո, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ: