Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լավ կլիներ, որ Արցախը դառնար բանակցային կողմ․ այս փուլում Բաքվի ու Ստեփանակերտի ուղիղ երկխոսությունն իրատեսական չէ

Արցախի դեմ ուղղված ադրբեջանական հերթական սադրանքների ֆոնին Հայաստանում ակտիվանում են մեկնաբանություններն այն մասին, որ  Արցախի իշխանությունները մեկ անգամ պետք է ինքնուրույն քայլ անեն՝ Երևանի նման փորձեն ուղիղ երկխոսության մեջ մտնել Բաքվի հետ։ Մեկնաբանությունը հնչում է այն կոնտեքստում, որ եթե դա չանի Արցախը, ապա  նրա փոխարեն դա անելու են ռուսները, և ամեն անգամ այդ  խոսակցության «հաշիվը իրենք,  մենք ենք փակելու»։

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված հայտարարություններին նշեց, որ լավ կլիներ, որպեսզի Արցախը դառնար բանակցային կողմ․ «Հայաստանի Հանրապետության և Արցախի համար դրական կլիներ, եթե Արցախը որպես կողմ բանակցեր  Ադրբեջանի հետ։ Բայց սա այս պահին իրատեսական չէ և որպես այդպիսին  եռակողմ հայտարարության կողմեր են հանդիսանում հենց Հայաստանն ու Ադրբեջանը, որպես միջնորդ էլ՝ Ռուսաստանը։ Եթե հարցի մնացած հատվածը հանենք ու դիտարկենք այդ կենտքստում, որում պատկերացնում է Ադրբեջանը, ապա Ադրբեջանը  Արցախը դիտարկում է  որպես իր տարածքային ամբողջականության մաս։ Եվ որպես  այդպիսի՝ այստեղի գործող իշխանություններին իրավահավասար կամ իրավունքի կողմ հանդիսացող առանձին սուբյեկտ չի ընդունում։ Դրանից ելնելով էլ տրամաբանական չէ, որ նմանօրինակ հարաբերություններ կարող են տեղի ունենալ  կամ նմանատիպ իրավական արժեք ունեցող պայմանավորվածություններ հնարավոր լինեն»։

Հաճախ է հնչում նաև այն տեսակետը, որ Արցախի իշխանությունները, պետք է հանդես գան հայտարարությամբ՝ Երևանից պահանջելով արգելել Հայաստանի իշխանության ներկայացուցչին ներկայացնել Արցախը, և կամ խոսել նրա անունից։ Փորձագետների կարծիքով՝ Արցախը պետք է միաժամանակ դիմի միջազգային հանրությանը և հայտարարի, որ Երևանն այլևս չի ներկայացնում Արցախին։ Երևանն էլ պետք է մերժի Արցախի խնդրով միջազգային հանրության հետ խոսելու որևէ առաջարկ։

Պատգամավորը, սակայն, այս պնդումներին հակադարձում է՝ դա խելքին մոտ չէ․ «Եթե Հայաստանը չի ներկայացնում, ապա ո՞վ է ներկայացնում։ Միջազգայնորեն ճանաչված սուբյեկտը, որն այսօր մեր շահերը հետապնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում մեր շահերը, ապա ո՞վ ներկայացնի, եթե Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ։ Հետևաբար նման առաջարկները ոչ միայն իրատեսական չեն, այլ իրավաբանորեն, դիվանագիտորեն որևէ կերպ այդ ամենը ձևակերպել հնարավոր չէ։ Եթե կենֆլիկտի կողմ են հանդիսանում Ադրբեջանն ու Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանն էլ միջնորդ է, ո՞վ խոսի Արցախի շահերի անունից»։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Երևանն ու Ստեփանակերտը սինխրոն չեն գործում, Արամայիս Աղաբեկյանն ասաց․ «Ինչ-որ հարցեր կան, որոնք համաձայնեցվում են,ինչ-որ հարցեր էլ կան, որոնց Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսն ինքնուրույն է լուծումներ տալիս։Սրանք այնպիսի հարցեր են, որոնց հասցեատերն ավելի շատ արտաքին քաղաքական գերատեսչությունն է, ես  միայն կարող եմ գործադիր մարմնի մակարդակով իրականացվող քայլերին մեկնաբանություն տալ։ Բայց չեմ կարծում, թե կա մեծ սղում կամ այնպիսի որոշումներ են կայացվում, որոնց մասին Արցախում տեղյակ չեն։ Կամ էլ հակառակը՝ այստեղ ինչ-որ արտաքին  քաղաքական առանձին ուղղություն է ընտրված, որը  Հայաստանի համար ընդունելի չէ։ Հայաստանի Հանրապետության ու  Արցախի միջև սղումը  ձեռնտու  է միայն թշնամի երկրներին։ Մեզ համար դա ձեռնտու լինել չի կարող»,-եզրափակեց պատգամավորը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում