Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սևանա լիճը՝ մեծ վտանգի առաջ․ այս տեմպերով չենք ունենա Սևան

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգ է իրականացրել Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում: Սևանա լիճ թափվող վերոնշյալ բոլոր գետերը աղտոտված են կենսածին նյութերով։ Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը, որոնք իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն». ասված է հաղորդագրության մեջ։

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հետ, որի փոխանցմամբ՝ աղտոտման պատճառը թե՛ կոմունալ աղբի հետևանքով է, թե՛ գյուղատնտեսական թափոնների, որոնք լցվում են լիճ ու վնասում այն։ Բոլոր կոմունալ ու կենցաղային թափոններրը վնասում են նաև Սևանա լճի ափերին բնակվող մարդկանց առողջությանը։ Չնայած այս ամենի մենք չունենք նորմալ մաքրման կայաններ, արվում է միայն մեխանիկական մաքրումը, այսինքն՝ մաքրվում է միայն տեսանլի հատվածի աղբը, մնացածը ջրում լուծվելով՝ թափվում է լիճ, որի արդյունքն էլ բոլորիս համար արդեն ակնհայտ է։

Լճում շատ են նաև ջրիմուռները, որոնց թիվը հասել է ահռելի չափերի, որն էլ իր հերթին՝ թափոնների առկայության հետևանք է ու նպաստում է ջրիմուռների աճին և զարգացմանը։ «Մենք հնարավորություն ունենք՝ ամեն բան կարգավորելու, որի իրականացումը կօգնի լավացնել ջրի որակն ու բարձրացնել Սևանա լճի մակարդակը։ Եթե ունենանք 1900.5 մետր բարձրությունից ավելի բարձր լճի մակարդակ՝ կսկսվի ձևավորվել հիպոնիլիոնի շերտը, ինչը չի թողնում լճի  հատակում կուտակված աղտոտվածությունը խառնվել ջրային շերտի հետ, քանի որ այն համարվում է իզոլացվող շերտ։ Ցավոք, ինչպես տեսնում ենք, հիմա դա մենք չունենք, քանի որ դրա ձևավորման համար պետք է լճի մակարդակը բարձր լինի»։

ՀՀ-ն ունի Սևանի մասին օրենք, որի  նպատակն է՝ պաշտպանել լիճը տարբեր բացասական ազդեցություններից և ունենալ պարտադիր համապատասխան  քանակի ջրառ, սակայն  երկար ժամանակ է, ինչ այն չկա ու չգիտենք էլ կլինի, թե ոչ։ Ջրառի բացակայությունից հետո նկատվում է բավականին արտահայտիչ կլիմայի փոփոխություն, ինչը կարծես թե, անվերահսկելի է։ Զարաֆյանի նշմամբ՝ Սևանա լիճ թափվում է քսանութ գետ, սակայն ներկա դրությամբ դրանցից ոչ բոլորն են թափվում, որի հետևանքով խախտվում է այն բալանսը, որն ապահովում է լճի կայուն վիճակը։ Սևանա լիճ չի հասնում՝ Վարդենի, Դարանա և այլ գետեր, որոնք համայնքներն անկառավարելի ձևով վերցնում են ու խանգարում ջրի վերջնական հասնելուն Սևան։ «Պետք է հասկանալ, որ լճի մակարդակը պետք է պարտադիր բարձրացվի, հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի կլինեն։ Մենք ունենք անառողջ ջրառ, աղտոտվածություն, մաքրման կայանների բացակայություն և բացասական բալանս։  Այս տեմպերով մենք չենք ունենա Սևան, դրա փոխարեն կլինի մեծ ճահիճ»,- եզրափակում է իր խոսքը Ինգա Զարաֆյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում