Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Մարիամոբայի (Մարիամ Աստվածածնի տոն) կապակցությամբ ներում է շնորհել և ազատել 171 բանտարկյալի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն։
Վերջինիս խոսքերով՝ ներում շնորհված բանտարկյալներից 10-ը կանայք են, 3-ը՝ անչափահասներ, 2-ը՝ օտարազգիներ։ Բացի այդ, կրկնակի կրճատվել է ևս 30 բանտարկյալի պատժաչափ։
Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին Վրաստանի բանտարկյալների ընդհանուր թվաքանակը կազմել է 22,193։ Նրանցից 162-ը անչափահասներ են, իսկ 1000-ը՝ կանայք։ Իսկ 2010 թվականին Վրաստանի բանտարկյալների քանակը կազմել է ավելի քան 23,800։








































