Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Փաշինյանը զանգահարել է Պուտինին. բարդ հանգույց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայաստանյան կողմի նախաձեռնությամբ, ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հաղորդագրության շրջանակում ուշադրության է արժանանում այն, որ թե հայկական, թե ռուսական կողմի հաղորդագրությունները գործնականում նույնն են: «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Այս համատեքստում, վերահաստավել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը», նշվում է թե Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում, թե Կրեմլի կայքում տեղ գտած հաղորդագրություններում:

Ինչով է պայմանավորված հայկական և ռուսական կողմերի հաղորդագրությունների նույնությունը, դժվար է ասել: Արդյո՞ք դա մոտեցումների նույնության մասին վկայություն է, թե՞ գործնականում եղել է բավականին լայն խոսակցություն, պարզապես կողմերը եկել են դրա մասին առանձնապես չծավալվելու պայմանավորվածության: Բոլոր դեպքերում, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը երկրորդն է անցնող յոթ օրերի ընթացքում: Նախորդը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին՝ օգոստոսի 1-ին Արցախում սրացման հաջորդ օրը: Ընդ որում, դրանից հետո իրավիճակը ոչ միայն չկայունացավ, այլ եղավ օգոստոսի 3–ի էլ ավելի սրացումը, որ հանգեցրեց զոհերի և վիրավորների:

Ի դեպ, օգոստոսի 2-ին տեղի ունեցավ ոչ միայն Պուտին-Փաշինյան, այլ նաև Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցը: Օգոստոսի 3-ի սրացումից հետո Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարեց ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը լիարժեք դարձնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ, եթե այդ մանդատը ի զորու չէ ապահովել Արցախի հանրության անվտանգություն, ապա Երևանը կբազմապատկի ջանքը միջազգային մեխանիզմների ներգրավման միջոցով այդ մանդատի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Դրան ի դեպ հաջորդեցին Մոսկվայի երկու արձագանք:

Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարեց, թե երկկողմ սերտ շփումները թույլ կտան հստակեցնել հայկական կողմի ունեցած հարցերը, իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, թե իրեն հայտնի չեն Երևանի առաջարկներ: Դրան արձագանքեց Երևանը, ԱԳՆ խոսնակի մակարդաով տարածելով տեղեկություն, որ Հայաստանը դեռևս 2021 թվականի փետրվարին է իր մտահոգությունները փոխանցել ՌԴ բարձրագույն ղեկավարությանը:

Այդ ամենին զուգահեռ, փաստացի սրվեց Լաչինի միջանցքի նոր ճանապարհի հարցը, ու չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում այդ ճանապարհի համար սահմանված է եռամյա ժամկետ՝ մինչև 2023 թվականը, այդուհանդերձ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել է Բերձորն ու Լաչինը հանձնելու պահանջ, որպեսզի հաղորդակցությունը Հայաստանի և Արցախի միջև ապահովվի նոր ճանապարհով: Բացի այդ, արձանագրվել է Արցախ մուտքի արգելքի աղմկոտ դեպքերի շարք: Նախ, արգելվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը, իսկ հետո նաև լրագրողական երկու խմբի մուտք Արցախ: Այդպիսով, ակնառու է դառնում, թե հարցերի ինչպիսի լայն փաթեթ կարող էր քննարկվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում և պետք է տեսնել, թե այդ հեռախոսազրույցն ինչ կոնկրետ արդյունքով է արտահայտվելու դրանց լուծման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ուշադրության է արժանի հանգամանքը, որ հայ-ռուսական բարձր մակարդակի հեռախոսազրույցը տեղի է ունենում հայ-իրանական սահմանի շուրջ բավականին հակասական պատկերի ֆոնին: Օգոստոսի 8-ին ՌԴ սահմանապահ ծառայությունը Հայաստանում տարածեց տեղեկություն, որ լարվածծ է հայ-իրանական սահմանի օպերատիվ վիճակը, հաճախակիացել են թրմանյութերի տարանցման դեպքերը, ինչպես նաև ծայրահեղական ահաբեկչական խմբերի ներթափանցման փորձերը և ռուս սահմանապահները ձեռնարկում են սահմանի մոտ անցուդարձի վերահսկողության հավելյալ միջոցներ: Ինչ տեղ է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում այդ, ինչպես նաև իհարկե Էրդողանն-Պուտին հանդիպման թեման: Այդ առիթով էլ թերևս հարկ է նկատի առնել և այն, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրը տեղի ունեցան Բլինքեն-Փաշինյան և Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցներ: Ինչ է տեղի ունենալու Փաշինյան-Պուտին օգոստոսի 8-ի հեռախոսազրույցից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում