Ճապոնիայի իշխող Ժողովրդական կուսակցության նախագահ և կառավարության ղեկավար է դարձել ֆինանսների նախարար Յոսիհիկո Նոդան՝ կուսակցությունում անցկացված քվեարկության ժամանակ հաղթելով էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Բանրի Կաիեդուին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նոդան հաղթել է երկրորդ փուլում՝ ստանալով դեմոկրատ 395 պատգամավորներից 215-ի ձայները:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հրաժարականի դիմում էր ներկայացրել երկրի վարչապետ Նաոտո Կանը և անհրաժեշտություն էր առաջացել անցկացնել Ժողովրդական կուսակցության նոր ղեկավարի ընտրություն, որն էլ կգլխավորի կառավարությունը: Խորհրդարանում այս կուսակցությունն ունի մեծամասնություն և ձևավորում է կառավարությունը:











































