Բաքվի նպատակը չի իրականացել․ Էսկալացիան խորանալու է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Քաղաքագետը կարծում է, որ հարմար իրողությունների պայմաններում մարտական գործողությունները կվերսկսվեն․ «Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր պատերազմին, նախաձեռնողականությունը վերցնի իր ձեռքը: Եթե հայկական ստորաբաժանումները ԼՂ-ից հեռանում են, Արցախի հայությունը կենթարկվի բնաջնջման ու տեղահանման»:
Սիմոնյանի խոսքով՝ Մոսկվան կուլ է տալիս Բաքվի խեղկատակությունը․ անկեղծ չէ Հայաստանի հետ․ «Պուտինը պետք է բաց խոսի Փաշինյանի հետ, թե իրականում ինչ է կատարվում: Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները Բաքուն բոյկոտում է: Մոսկվան և Բաքուն ձգտում են լիակատար պարտության մատնել հայկական կողմին»: