ՀՀ վարչապետը հրապարակայնորեն հայտարարել էր, որ 2022 թ. հուլիսի 1-ից անկանխիկ կերպով ապրանքներ և ծառայություններ գնող ՀՀ կենսաթոշակառուներին կվերադարձվեն այդ գումարների 10 տոկոսը, ինչը կնշանակի կենսաթոշակառուների կենսաթոշակի 10 տոկոսով բարձրացում, որով կմեղմվեին բարձր գնաճի հետևանքները: Ցավոք, ՀՀ վարչապետի քաղաքական հայտարարությանը հետևեցին սոսկ 3 բանկեր, սակայն դրանք էլ չկարողացան ապահովել այդ խնդրի կատարումը։
Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ, որի խոսքով՝ դժվար է ասել, թե ինչու բանկերի մեծամասնությունը չի հետևել ծրագրին, ի վերջո, դա սուբսիդավորված ծրագիր է: Որոշման տրամաբանությունն էլ այն է, որ «մեկ կրակոցով երկու նապաստակ խփելը», այսինքն՝ միաժամանակ կրճատել կանխիկ շրջանառությունն ու կենսաթոշակառուների եկամուտների ինդեքսացիա իրականացնել: Սա հետաքքրքիր մոտեցում ու լավ ծրագիր է, սակայն հստակ խոսել ազդեցության մասին՝ կարող ենք միայն արդյունքների ամփոփման շնորհիվ: Կարևոր է հասկանալ, թե կոնկրետ որ բանկերի հետ պետք է աշխատանքն իրականացնել ու համակարգել, քանի որ միայն այդպես կենսաթոշակային ծրագիրը կհաջողի, դրա միջոցով պարզ կլինի, թե որ կենսաթոշակային հաշիվը որ մասը որ բանկում է ու սույն բանկերը արդյոք համապատասխա՞ն են «ստանդարտներին», այն են, ինչ պե՞տք է, թե՞ ոչ: Օրինակ՝ «Արդշինբանկում» կենսաթոշակային սպասարկման համար մասնագիտացաված մոտեցում կա, որն էլ իրենց ենթադրում է որոշակի կեննտրոնացվածություն վերոնշյալ բաժնի վրա:
Կարապետյանի նշմամբ՝ չի կարող լրիվ ինդեքսավորման քայլ լինել, այն ավելի շատ միտված է կանխիկի նվազեցմանը, որովհետև մենք դեռ ամբողջությամբ անցում չենք կատարել անկանխիկ գործարքների, հատկապես մարզերում: Տնտեսագետի կարծիքով՝ այս տեսակետից հնարավոր չէ ակնկալել, որ լրիվ ինդեկսացիան կգործի:
10 տոկոս բարձրացման մասով ասում է, որ դրան պետք է վերաբերել՝ որպես ինդեկսացիա՝ հասկանալով, որ այն լրիվ համահուջ է առկա գնաճի հետ: Պետք է նշել, որ չնայած տոկոսային արժեքին, այնուամենայնիվ, այն չի կարող 10 տոկոսով ինդեկսացիա լինել, քանի որ դժվար է պատկերացնել, որ կենսաթոշակառուներն իրենց առևտուրը կատարեն անկանխիկ եղանակով: Դեռ կան ենթակառուցվածքներ, որոնք ամբողջովին ապահովված և պատրաստ չեն նման գործառույթների իրականացմանը:
Ունենք հստակ ժամանակամիջոց, որի ընթացքում բոլոր խանութները, առևտրի կենտրոնները պետք է ապահովեն անկանխիկ գործառությունների կատարումը, եթե նախանշված ժամկետներում հնարավոր լինի դրան հասնել, ապա ծրագրի հաջողելու հավականությունը կմեծանա:









































