Thursday, 06 06 2024
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը

ՌԴ-ն դուրս չի գա Մինսկի խմբի կազմից․ պետք է վերադառնա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակ  

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատությանը» տված հարցազրույցում  հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր քննարկումներում հարցերից մի քանիսը վերաբերում են որոշակի տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությանը, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք նպատակաուղղված են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը», – ասել է Լին Թրեյսին:

Այս առնչությամբ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խիստ կարևոր է, որ ԱՄՆ-ն կոմունիկացիաների հարցում ունի իր սեփական առաջարկը:

«Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակ: Դա հավանաբար, վերաբերում է և խաղաղարար օպերացիայի իրականացմանը, և Արցախում հանրաքվե անցկացնելու հարցի հետ կապված անցումային շրջանի կարգավորումներին, այն, ինչը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության օրակարգում, որից Ռուսաստանը շեղվել է նոյեմբերի 9-ին՝ միակողմանի որոշում ընդունելով իր սեփական զորքերն է տեղակայել Արցախում»,-ասաց նա:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Մոսկվան ընդառաջ կգնա և կներգրավվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի մեջ՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ Մինսկի խմբի եռանախագահությունն այլևս չկա, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Մինսկի խմբի կազմից: Ռուսաստանն ընդամենը մի փոքր գրություն պետք է ուղարկի ԵԱՀԿ քարտուղարություն՝ տեղեկացնելով, որ ինքը Մինսկի խմբի կազմից դուրս է գալիս, բայց դա չի անում: Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, որոնք Մինսկի խմբի պլատֆորմը խախտել են 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ծավալված իրադարձություններով, հիմա չեն կարող իրենց թույլ տալ այդ կառույցի կազմից դուրս գալ: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական առումով ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի խնդրի համապարփակ կարգավորումը շարունակում է մնալ պարտադիր քաղաքական գործոն բոլոր մասնակից պետությունների համար»:

Ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ դեսպան Թրեյսին մի քանի անգամ հիշատակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջընթացը կարող է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, քաղաքական գործիչն ասաց. «Իմ կարծիքով, ԱՄՆ-ն, ինչպես 2009-ին, այնպես էլ հիմա ակնկալում է, որ Թուրքիան առանց նախապայմանների կբացի հայ-թուրքական սահմանը: Էրդողանի հայտարարությունը վկայում է, որ Թուրքիայի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Նա շարունակում է այդ հարցը ստորադասել Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի հարցի շուրջ հարցին: Իրականում Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը պետք է վավերացնի Կարսի պայմանագիրը, կամ նմանատիպ իրավական ուժ ունեցող մի գործողությամբ հրաժարվի ցեղասպանության հետ կապված որևէ պահանջից Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայի գլխավոր դերը այս բոլոր տարիներին եղել է դա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում