ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանը մտավախություն չունի, որ իրեն էլ կարող են գաղտնի ձայնագրել և դա հրապարակել: Այս մասին նա նշեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Հարցին, թե արդյոք դատական համակարգը բարեփոխման կարիք ունի՞, թե ոչ, նա պատասխանեց. «Դատական համակարգը միշտ բարեփոխման կարիք ունի, որովհետև հասարակական հարաբերությունները զարգանում են և դրան համահունչ պետք է դատական համակարգն էլ զարգանա ու բարեփոխվի»:
Անդրադառնալով դատավորների անկախ լինելուն՝ նա ասաց. «Բոլորի մասով չեմ կարող ասել, իսկ ես իհարկե, անկախ եմ: Ընդհանուր խոսել բոլոր դատավորների հասցեին, ճիշտ չէ: Կոնկրետացնելով պետք է խոսել: Համենայնդեպս, իմ մասով ես չունեմ որևէ խնդիր»:
Նա նաև վստահեցրեց, որ պատրաստ է դատավորների բարեվարքության հնարավոր ստուգմանը և վեթինգին: