Ռուսաստանը կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է տրամադրել ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, այս մասին տեղեկացնում է «Роспотребнадзор»-ը:
Ռուսական թեստերը «Роспотребнадзор»-ի կողմից փոխանցվել են Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին։
Ավելի վաղ վարչությունը հայտնել էր, որ Վեկտոր կենտրոնը օպերատիվ կերպով թեստեր է արտադրել՝ վիրուսը հայտնաբերելու համար։
«Այսօր կապիկի ծաղիկի թեստավորումը հասանելի է ողջ Ռուսաստանում: Բացի այդ,«Роспотребнадзор»-ի մասնագետները գործընկեր երկրների մասնագետների համար կազմակերպում են լաբորատոր ախտորոշման մեթոդների վերաբերյալ հատուկ սեմինարներ»,- ասվում է զեկույցում։








































