Հանրապետության տարածքում հուլիսի 26-ի, 27-ի, 30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևանում հուլիսի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:







































