Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

ԱԺ-ում լինելու է դիմային բախում, ճակատ-ճակատ խփելու են իրար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ  ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց սեփական օրակարգով։  Իսկ մինչ այդ, խորհրդարանական աշխատանքների բոյկոտը Սաղաթելյանն արդարացված է համարում․ «Շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս «Դիմադրություն» շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու»։

Այս առնչությամբ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Դե, խորհրդարանական ընդդիմություն իր վարքաբանության մեջ նույնն է, բայց նաև, ըստ էության, շատ ադեկվատ է իշխանության գործողություններին: Նախ, ինձ համար իրենք ընդդիմություն չեն, ռևանշիստներ են: Այդ մարդիկ ի՞նչ են խոստացել ժողովրդին, նրանք ստացել են 300 հազարանոց մանդատ, բայց այդ մանդատը թողեցին և 1-2 հազար հոգով ցույցեր արեցին: Նաև խոստանում էին Հայաստանում հեղափոխություն, որը տապալեցին: Իշխանությունը ուներ հնարավորություն նրանց բոլորին զրկելու մանդատներից, սակայն իշխանությունը գնաց ավանդական, հայկական տափակ ճանապարհով, էլի հարցերը ախպերավարի լուծելու ճանապարհով և նրանց կենդանության հնարավորություն է տվել՝ թույլ տալով վերադառնալ խորհրդարան:

Քանի որ այդ ռևանշիզմը հայտնի է հայ ժողովրդին իր քաղաքական հակամշակույթով, իր վատթարագույն բառապաշարով, այսինքն բառապաշարում լկտի են, հիմա այդ նույն լկտիությամբ շարունակում են իրենց քաղաքականությունը: Ասում են՝ մենք վերադառնալու ենք մեր օրակարգով: Իսկ իրենց օրակարգը ո՞րն է, իրենք բացատրե՞լ են հայ ժողովրդին: Ի՞նչ կապ ունի ձեր օրակարգը Հայաստանի հետ, հայ ժողովրդի պահանջների հետ, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված պրոբլեմների հետ: Միայն հայտարարում են՝ իշխանության հեռացում, ուրիշ ոչինչ: Այսինքն սրանք քաղաքական գիտելիք չունեն, միայն իշխանափոխության պահանջ ունեն»:

Հարցին, թե այս դեպքում ի՞նչ է լինելու, նա պատասխանեց. «Լինելու է այն, ինչ մինչ այդ եղել է, լինելու է դիմային բախում, որովհետև մենք պետք է նկատի ունենանք, որ սրանք ոչ թե համագործակցող, այլ հակամարտող կողմեր են: Ընդհանրապես, Հայաստանում իշխանություն-ընդդիմություն դիսկուրսը միշտ եղել է հակադրության մեջ: Բոլոր տափակ ուղեղների համար ուզում եմ ասել՝ ընդդիմությունը իշխանության ոտքերից կառչելու համար չէ, ընդդիմությունը հատված է, որը համաձայն չէ իշխանության հետ, բայց համագործակցում է: Բայց մեզ մոտ իշխանություն-ընդդիմություն միշտ հակադրություն է: Այնպես որ ԱԺ-ում լինելու է դիմային բախում, ճակատ-ճակատ խփելու են իրար, և էլի նորից մեր կյանքը հասնելու է անորոշության, էլի խորը կիսաճգնաժամերի, էլի պետք է նստենք սրանց էշությունները վերլուծենք: Այսինքն լինելու է այն, ինչ եղել է մինչև հիմա: Կլինի ավելի թույլ, բայց սպասել ինչ-որ բարձր բաների, տեղին չէ: Բայց դա նաև իշխանության մեղավորությունն է, նքն ուներ լավագույն հնարավորություն՝ նրանց ուղարկելու վաստակած թոշակի, բայց մեր իշխանությունը որոշել է, որ նրանց թոշակի տարիքը պետք է բարձրացնի, որովհետև ինքը խելքից դուրս հունամիստ է: Իշխանության արածն ինձ համար հասկանալի չէ»:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է առանձնանալ, տարանջատվել Քոչարյանից, Հայկ Սուքիասյանն արձագանքեց. «Քոչարյանից առանձնանան, մի ուրիշ Քոչարյան կճարեն: Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո, երբ իրենք ունեին լավագույն հնարվորություն իշխանությունը տապալելու, չկարողացան իրենց միջից չաղտոտված կադր հանել: Իրենք այդ ժամանակ 17 կուսակցություններով գնացին մի 80 տարեկան մարդ գտան՝ Վազգեն Մանուկյանին, տարան դզեցին-փչեցին, բերեցին դայաղ արեցին հայ ժողովրդին որպես իրենց թեկնածու: 2021-ի ընտրություններին էլի կադր չունեին, գնացին շատ ավելի աղտոտված մեկին բերեցին: Քոչարյանից հրաժարվեն, ուրիշ մի հատ աղտոտվածի են բերելու: Ես իրենց գիտելիքի վրա էլ խիստ կասկածում եմ: Սրանք պրոֆեսիոնալ են ինտրիգների մեջ, քաղաքական քցոցիների մեջ, բայց ոչ երբեք քաղաքական գիտելիքի ու քաղաքական տեխնոլոգիաների մեջ, դրա համար էլ հիմա Քոչարյան չէ, ով ուզում է լինի, շատ բան չի փոխվելու»:

Հայկ Սուքիասյանը սակայն չի կարծում, որ ընդդիմությունը կգնա Ռոբերտ Քոչարյանից առանձնանալու ուղիով. «Չեմ կարծում՝ իրենք նման բանի գնան, որովհետև Քոչարյանն իրենց համար ֆինանսական աղբյուր է, քաղաքական հենարան է: Բոլոր դեպքերում այս հատվածի նպատակը Հայաստանի կյանքն ու ապագան չէ: Եթե մենք իրենց քաղաքական դիսկուրսը վերլուծենք, պարզ կլինի, որ իրենք գիշեր-ցերեկ կանչում են հյուսիսի քամիներին, գիշեր-ցերեկ կանչում են միութենական պետություն; Այսինքն սրանք մարդիկ են, որոնք Հայաստանի շահերի հետ կապ չունեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում