Անկանխատեսելիության որոշակի մթնոլորտ էր․ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը ուղղված էր երեք երկրներին՝ Ռուսաստանին, Թուրքիային ու Հայաստանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է իրանագետ Նվեր Դավթյանը: Նրա խոսքով՝ Իրանի հոգևոր առաջնորդի ուղերձը ունի երկու ասպեկտ՝ քաղաքական և պատմական․ «Սահմանային որևէ զիջում, հարևան երկրի կողմից արտաքին շեղումը, որը կհանգեցնի Իրանի համար անվտանգային խնդիրների, Իրանը դրա դեմ պայքարելու է»:







































