«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց 19-րդ տարեշրջանը: Ծիրանառատ կինոտոնը յոթ օր շարունակ նոր շունչ ու թարմություն հաղորդեց քաղաքամայր Երևանի մշակութային կյանքին: «Ոսկե ծիրան»-ի այս տարվա ծրագրով հատուկ անդրադարձ կար Արցախյան 44-օրյա պատերազմին. փառատոնային շաբաթվա ընթացքում ներկայացվեց տարբեր երկրների կողմից նկարահանված 5 ֆիլմ: Հենց դրանցից մեկով՝ Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությամբ էլ փակվեց կինոփառատոնը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է կոմպոզիտոր/ դիրիժոր / «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում երկու՝ «Ամերիկացի» և «Արշալույսի լուսաբացը» ֆիլմերի երաժշտության հեղինակ Անդրանիկ Բերբերյանի հետ:









































