Monday, 29 06 2026
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի

Ռուսական փոխանցումների արդյունքում Հայաստանում սկսել են բացվել մեծ թվով բանկային հաշիվներ

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները ակտիվացել են։ Տնտեսագետները դա պայմանավորում են Հայաստան ժամանած ռուսաստանցիների գործարքներով։ Այդ գումարները լրացուցիչ խթան են տնտեսության համար։ Մայիսին արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումները 2.3 անգամ աճել են: 2022 թվականի մայիսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 412 մլն դոլար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար։ Առնվազն 2004 թվականից, որից սկսվում է տրանսֆերտների վիճակագրությունը, ոչ մի ամիս այդ ծավալի գումար չի փոխանցվել Հայաստան։ Հատկանշական է, որ մինչև մայիս, ռեկորդային էր ապրիլի ցուցանիշը։

Նախորդ տարվա մայիսի համեմատ տրանսֆերտներն աճել են 2.3 անգամ։ Այս աճը պայմանավորված է Ռուսաստանից կատարվող փոխանցումներով։ Այս տարվա մայիսին միայն Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 266 մլն դոլար, որը 3.7 անգամ գերազանցում է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը։ Ինչպես ցույց է տալիս տվյալների վերլուծությունը, տրանսֆերտների կտրուկ աճ է նկատվում մարտից։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամիսներին արտասահմանից Հայաստան տրանսֆերտները կազմել են 1 մլրդ 272 մլն դոլար, որից 679 մլն դոլարը Ռուսաստանից է, 257 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից, 336 մլն դոլարը՝  այլ երկրներից։ 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր տրանսֆերտներն աճել են 70%-ով։

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ, որի խոսքով՝ մարտ ամսից սկսած, ինչպես նշեցինք, բավականին մեծ աճ ունենք, հատկապես մայիս ամսին 400 մլն դոլարը գերազանցող համախառն ներհոսք ենք ունեցել, որը մեր պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Եթե համեմատենք նախորդ տարվա մայիսի հետ՝ այդ ժամանակաշրջանում ունեցել ենք 200 մլն շրջանառություն, որը հիմա կազմում է կրկնակի ցուցանիշ: Արտահոսքերը ևս աճել են, այստեղից ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ֆինանասկան ծառայությունների արտահանողի որոշակի դերակատարում է ստացել, այսիքնքն՝ այստեղ բացվում են մեծ թվով բանկային հաշիվներ, որոնք օգտագործվում են հիմնականում բիզնեսի նպատակներով: Այնուամենայնիվ, մեծ ներհոսքի աճ կա ու, եթե գումարենք վերջին 3 ամիսների ընդհանուր լրացուցիչ ծավալը՝ 2021 թվականի համեմատ 300-350 մլն դոլարով ավել ներհոսք ունենք, սակայն սա իրականում, 3 ամսվա համար, այդքան էլ խոշոր չէ, բայց աճի ցուցանիշներն ակնհայտ են: Ցուցանիշները որոշակիորեն նաև համահունչ են մեր արժույթային շուկայում լրացուցիչ դիտարկվող առաջարկի ծավալների հետ, բայց եթե ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ամենամեծ մասը դիտվել է մայիսին, ապա արժութային շուկայում ավելացումը դիտվել է մարտ-ապրիլին և համեմատած հունիս-հուլիս ամիսների՝ ցածր է: Կարապետյանի նշմամբ՝ որոշակի կանխատեսումներ անել բարդ է, քանի որ մենք հիմա արագ փոփոխությունների գործընթացում ենք և այս պահին լավ ու հստակ փոփոխականներ չունենք, որոնցով կարող ենք կանխատեսել հետագա ամիսների հեռանկարը:

«Փոխանցումներն արդեն դրական ազդեցություն են թողել մեր տնտեսության վրա, մենք արդեն իսկ դա տեսնում ենք: Բանկային համակարգի ավանդները որոշակի աճել են, ոչ քաղաքացիներինը ևս՝ մոտ 200 մլն դոլարով, սա նշանակալից ցուցանիշ է: Բնականաբար, տնտեսություն մտնող փոխանցումները ստեղծում են լրացուցիչ պահանջարկ, լրացուցիչ ներդրումների հնարավորություն, որն ընդհանուր առմամբ ավելացնում են առկա ռեսուրսներն ու դրանց օգտագործումից կախված՝ բերում է համապատասխան տնտեսական արդյունքների: Այնուամենայնիվ, դրական տնտեսական արդյունքներ ակնկալվում են»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում