Իսպանիայի արևելքում ցլավազքի փառատոնի ժամանակ ստացած վնասվածքներից 24 ժամում 3 տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները տևական ժամանակ բարձրաձայնում են՝ մարդկանց և կենդանիների համար վտանգների մասին: Նրանց խոսքով՝ վերջին 8 տարում տարածաշրջանում 20 մարդ է մահացել։
Մահացած 3 տղամարդիկ բոլորն էլ ծանր վնասվածքներ էին ստացել իրադարձությունների ժամանակ: