Քրիստոսի արձան հայ առաքելական եկեղեցին չի ընդունում 451-ի տիեզերական ժողովից հետո: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քանդակագործ Սահակ Պողոսյանը:
Քանդակագործի խոսքով՝ հասել ենք մի կրիտիկական կետի, որ արձանը կոնֆլիկտի տիրույթ է դարձել․ «Առաքելական եկեղեցին ընդվզում է, բայց չի բացատրում՝ ինչու: Քրիստոսի արձանի դեպքում բազմաթիվ և օրենսդրական, և գեղագիտական չլուծված խնդիրներ կան:
Քանդակագործը կողմ է համաշխարհային և եվրոպական արժեքների հետ վերադառնալուն, բայց ոչ այս ձևի արձանադրությանը․ «Այս արձանը հանրային պահանջով չէ, մեկ անհատի ինքնաբավ պահանջն է: Այս մարդու քաղաքականությունից դուրս գալու ինդուլգենցիան արձանն է: Ծառուկյանը բիզնես պրոեկտով մտել է մի տարածք,որը ոչնչացնում է եկեղեցու հիմքերը, չգիտակցելով անում է մի բան,որի հետևանքները որոշ ժամանակ հետո ի հայտ կգա»:










































