Ֆիլիպիններում թայֆունը մարդկային զոհերի պատճառ է դարձել և այժմ ուղևորվում է հյուսիս` դեպի Թայվան: Ինչպես հաղորդում է BBC-ն, զոհվել է առնվազն 8 մարդ, որոնց թվում երկու երեխա: «Նանմադոլ» անունը կրող թայֆունը բավականին դանդաղ է շարժվում, Ֆիլիպինների հյուսիսում հորդառատ անձրևներ են, շրհեղեղ և սողանքներ:
Տարհանվել է մոտ 20 հազար մարդ: Թայֆունի արագությունը կազմում է 195 կմ/ժ, պոռթկումներով` մինչեւ 230կմ/ժ` տեղեկացնում է Associated Press-ը:











































