ԱՄՆ-Իսրայել հարաբերությունն ուժեղ է ինչպես երբևէ, Իսրայելում հայտարարել է ռեգիոնալ այցով այդ երկիր ժամանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարել է, որ ամերիկա-իսրայելական հարաբերությունը կախված չէ Իսրայելում կամ ԱՄՆ-ում իշխանության աթոռին նստողից, քանի որ դա երկու պետության և երկու ժողովրդի հարաբերությունն է: Բայդենը մեծ աջակցություն է հայտնել Իսրայելին, այդ թվում «Երուսաղեմի հռչակագրով», որ ստորագրվել է նրա այցի ընթացքում և որը վերաբերել է երկկողմ հարաբերության սերտացմանը՝ անվտանգության ոլորտից մինչև տնտեսություն:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ:
Վերլուծաբանի խոսքով՝ եթե Բայդենին հաջողվի Սաուդյան Արաբիային ներգրավել այդ ծրագրում, հաջորդը Կովկասն է․ «Հայաստանի համար ռիսկերը մեծանում են․ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են թե մտրակ, թե կարկանդակ առաջարկել Ադրբեջանին ու Թուրքիային»։