«Առաջին լրատվական»-ի տաղավար էր հյուրընկալվել Կաննի կինոփառատոնի մասնակից, «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը, ով մեզ ներկայացրեց ֆիլմի գաղափարը և նրա քաղաքական արձագանքները:
Ռեժիսորի խոսքով՝ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմով բացահայտում ենք մարդկանց, երկիրը․ ««Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը հույսի մասին է, որը նկարվել է մինչև պատերազմ: «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը շատ հանդիսատես է հավաքել աշխարհի շատ երկրներում: Ֆիլմի հանդիպումը հանդիսատեսի հետ հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով»:
Նորա Մարտիրոսյանի խոսքով՝ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մարդիկ ընկալեցին որպես ուտոպիկ, ֆանտասիկ ֆիլմ․ «2020-ի սեպտեմբերի 26-ը մեր վերջին երջանիկ օրն էր: Ես մարդ եմ, որ կարող է ֆիլմով Արցախից ու Հայաստանից դուրս հանել ցավն ու տառապանքը»: