Լիբիական «Ազգային բարեկեցություն» ֆոնդի հաշիվներից անհետացել է շուրջ 2.9 միլիարդ ԱՄՆ դոլար: Ֆոնդը ստեղծել էր Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամը: Ինչպես հաղորդում է BBC-ն` հղում անելով Լիբիայի Ազգային անցումային խորհրդի` արտասահմանյան ներդրումների հարցով խորհրդականին՝ Մահմուդ Բադիին, Քադաֆիի վարչակարգը խոշոր ներդրումներ է իրականացրել աշխարհի բազմաթիվ երկրներում: Միայն Իտալիայում Լիբիան տնօրինում էր UniCredit բանկի, Յուվենտուսի և Financial Times թերթի ակցիաների փաթեթի մի մասը: Բադին հայտարարել է, որ իրենք պարտավոր են հետ բերել այդ գումարները և դրա համար զգում են արտասահմանյան մասնագետների օգնության կարիքը:
Ավելի վաղ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը հայտարարել էր, որ երկրի տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման համար կպահանջվի առնվազն 10 տարի:











































