Օլիգարխն ինքն իրենից հարկ չի վերցնի, ըստ այդմ՝ Հայաստանում հարստության համար հարկը չի գործի: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Մեզ մոտ մտցնեն, չմտցնեն՝ չի աշխատի այդ օրենքը»,- ասաց Հ. Մեսրոբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն անցած տարի մերժել էր ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկած «Հարստության հարկման մասին» օրինագիծը: Նման հարկատեսակի կիրառման մասին օրինագիծը մերժվել է նաև Ռուսաստանում: Ադրբեջանում այն ևս չի կիրառվում:
Վերջերս Ֆրանսիայի կառավարությունն է հայտարարել հարստության կամ ճոխության հարկի կիրառման մասին: Ուկրաինայում 50 հազար դոլար արժողությամբ ապրանքների համար գանձվում է 10%-անոց ակցիզ:







































