Չպետք է պատրանքներ ունենալ,որ Արևմուտքի համար մենք ավելի կարևոր ենք, քան Ադրբեջանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Վերլուծաբանը կարծում է, որ չպետք է մնանք միայն Ռուսաստանի հետ աշխատելու անհրաժեշտության առաջ․ «ԱՄՆ-ն ևս փորձում է ռեգիոնալ կառավարման ղեկը վերցնել իր ձեռքը: ԱՄՆ համար կովկասյան ռեգիոնը ունի տակտիկական նշանակություն ավելի մեծ ռազմավարական խնդիրների համատեքտում: ՌԴ-ի համար Կովկասը վերածվել է կենսական նշանակության գոտու»:
Բադալյանը նաև կարծում է, որ Բաքուն, ինչպես Երևանը մանևրում է․ գործ ունենք բարդ պրոցեսի հետ: