«ՀԺ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու։
«Մեզ հայտնի դարձավ, որ այստեղ բավականին հաճախ է լինում։ Ավելին՝ «Նաիրի» բ/կ-ում նույնիսկ նախագահական հիվանդասենյակ կա։ Երեկ, երբ փորձեցինք պարզել, թե հատկապես ի՞նչ խնդրով է Սերժ Սարգսյանը գնացել «Նաիրի» բժշկական կենտրոն, մեզ որևէ պարզաբանում չտրվեց»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Նկատենք, որ Սերժ Սարգսյանի առողջական վիճակի մասին հաճախ են տարաբնույթ լուրեր շրջանառվում»։









































