ՀԱԿ-իշխանություն երկխոսության կոալիցիոն աշխատանքային խմբի ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ երկխոսությունն առկախելու ՀԱԿ քայլի վերաբերյալ իր կարծիքը մեկն է և դեռևս որևէ բան չունի ավելացնելու:
Մինասյանի խոսքերով, ՀԱԿ քայլը հնարավոր չէ տեղավորել որևէ տրամաբանության մեջ և նման գործելաոճն ընդունելի չի լինի:
Պատգամավորի գնահատմամբ՝ ՀԱԿ-ը իր գործընկերների հետ ոչ հավասարակշռված որոշում է կայացրել`փորձելով քաղաքական գործընթացները կապել իրավական հարթությունում ընթացող պրոցեսների հետ:











































