Sunday, 05 07 2026
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները բոլոր հարցերում հասել են դրական, համաձայնեցված որոշումների

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Մինսկում տեղի ունեցած նեղ և ընդլայնված կազմերով նիստերի ընթացքում քննարկել են եվրասիական ինտեգրման թե՛ հրատապ և թե՛ հեռանկարային հարցերը: Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Մինսկ-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

Մալկինայի խոսքով՝ քննարկումները չեն անցել առանց բուռն բանավեճերի, բայց միևնույն ժամանակ՝ բոլոր հարցերում էլ հաջողվել է հասնել դրական, համաձայնեցված որոշումների:

«Երկու օրվա ընթացքում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները շատ ակտիվորեն քննարկում էին եվրասիական ինտեգրացիայի ե՛ւ հրատապ, ե՛ւ հեռանկարային հարցերը: Բնականաբար, հնարավոր չեղավ խուսափել բուռն բանավեճերից: Դրա հետ մեկտեղ, գործնականորեն բոլոր հարցերում հաջողվեց հասնել դրական, համաձայնեցված որոշումների: Ուզում եմ ընդգծել, որ բոլոր հարցերն էլ անմիջականորեն շոշափում են մեր համատեղ կյանքի, մեր ինտեգրման ամենակարևոր կողմերը», – հաղորդեց խոսնակը:

Հունիսի 20-ին Մինսկում տեղի էր ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են արդյունաբերության առաջանահերթ և բարձր տեխնոլոգիական մասնաճյուղերում համագործակցության և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորման ծրագիրը, ինչպես նաև՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացումը «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում