Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Նոր գիտելիքներ, փորձի փոխանակում, ՏՏ ոլորտում կապերի ստեղծում. Երևանում մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2022» (չ)կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2022» (BarCamp Yerevan 2022) թվով 13-րդ (չ)կոնֆերանսը։ (չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«ԲարՔեմփ»-ի կազմակերպիչներից Արթուր Պապյանը նշեց, որ միջոցառումն ամբողջության կամավորական հիմունքներով կազմակերպվող միջոցառում է։

«Այն ստեղծված է ՏՏ և մեդիա համայնքը զարգացնելու, գիտելիքներով կիսվելու համար։ Ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ ոչ մի ֆորմալ մաս չկա»,- նշեց նա։

Արթուր Պապյանի խոսքով՝ (չ)կոնֆերանսի բովանդակությունը չպետք է գովազդային լինի, այն պետք է ավելի ուսուցողական բնույթ կրի:

«Որոշ ընկերություններ փորձել են ակնհայտ գովազդ անել, իրենց մատուցած ծառայությունների մասին են պատմել, որը դեմ է «ԲարՔեմփ»-ի ֆորմատին։ Եղել են դեպքեր, երբ ստիպված ենք եղել ելույթները ընդհատել ու դադարեցնել»,- ասաց նա։

Հայաստանում «ԲարՔեմփ»-ն անցկացվում է 2009 թվականից: Այս տարիների ընթացքում այն դարձել է ամենամասշտաբային ՏՏ և մեդիա միջոցառումը՝ տարեցտարի ավելի ընդլայնվելով։ Նախորդ տարի այն անցկացվել է նաև Գյումրի, Վանաձոր, Գորիս, Դիլիջան քաղաքներում։

Ներկայացնելով թե ինչով է պայմանավորված «ԲարՔեմփ»-ի ոչ ֆորմալ ձևաչափը՝ կազմակերպիչները նշեցին, որ եթե այլ միջոցառումների ժամանակ մարդիկ կոստյումներով, բեյջերով, պաշտոններով են, այս առումով «ԲարՔեմփ»-ը շատ ավելի պարզ է. մուտքն ազատ է բոլորի համար, թեթև ֆորմատ է։ Եթե ինչ-որ պրեզենտացիա դուր չի գալիս, կարելի է դուրս գալ ու մինչև վերջ ստիպված չնստել։

«Գալիս են մարդիկ, որոնք սիրում են շփվել ու ուզում են փոխանցել իրենց գիտելիքները։ Խոսնակները գումար չեն ստանում, կազմակերպիչներն էլ են կամավորական հիմունքներով աշխատում: «ԲարՔեմփ»-ի լավն այն է, որ ոչ ոք ստիպված չէ ձևական բեյջեր կրել, բոլորն ազատ են անել այն, ինչ ուզում են, և որ ամենակարևորն է՝ կազմակերպիչներին հաջողվել է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կաշկանդված չես»,- նշեց միջոցառման պաշտոնական գործընկեր Zoomerang հավելվածի համահիմնադիր և մարքեթինգի բաժնի ղեկավար Արման Մանուկյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հրավիրել են միջազգային խոսնակների։ Կլինեն ելույթներ նաև առողջապահական տեխնոլոգիաների (MedTech) մասին։

Այս տարի միաժամանակ 8 լսարան կա, ինչը ամենամասշտաբայինն է «ԲարՔեմփ»-ի պատմության մեջ։ Ուղիղ հեռարձակում չի լինելու, շեշտը դրել են ավելի որակյալ տեսանկարահանման վրա, որպեսզի հետագայում մարդիկ կարողանան վերանայել ու նոր բաներ սովորել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում