Արցախը պետք է լինի Հայաստանի կազմում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի նախկին թեկնածու Քրիստին Բալայանը: Նրա խոսքով՝ մեր անվտանգությունը շատ փխրուն է Ինձ համար Արցախը Հայաստան է Եթե Արցախը անկախություն ձեռք բերի, Բալայանի կանխատեսմամբ՝ հետո միանալու է Հայաստանին․ «Երբ Արցախի նախագահի թեկնածու էի, ասում էի՝ ես լինելու եմ Արցախի վերջին նախագահը»:
Բալայանը կարծում է, որ Արցախի բանակցային գործընթացից դուրս մնալուց շատ բան են կորցրել, բայց այսօրվա բանակցություններին Հայաստանը պետք է ապահովի Արցախի կարմիր գծերը: